
Կառավարությունը չի քննարկում սեկվեստր հայտարարելու հարց. Վարդան Արամյան
ՀՀ կառավարությունը չի քննարկում սեկվեստր հայտարարելու հարց: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերին:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան ընդհանրապես չկա: Մենք ունենք հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել ենք 2017 թ-ի և 2018-ի պետական բյուջեի նախագծերում, և նույն վարքագիծը շարունակելու ենք հաջորդ տարի: Ընդ որում հատկանշական է, որ աճող պարտքի պարագայում միջազգային վարկանիշավորող կազմակերպությունները պահպանել են մեր վարկանիշը և բարձր գնահատել 2017-ի հարկաբյուջետային քաղաքականությունը»,-ասաց Վարդան Արամյանը:
Իսկ գաղափարախոսությունը, ըստ նախարարի այն է, որ Կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծախսերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ: