Գոռ Նազարյանը հաղթել է մուայթայի հեղինակավոր մրցաշարում
Անցած տարվա դեկտեմբերին ՄՕԿ-ը մուայթայը ճանաչել է որպես մարզաձև և որոշել է, որ մույթայը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացվի որպես ցուցադրական մարզաձև:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, մարզաձևը տարածելու և զարգացնելու ուղղությամբ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան բավականին մեծ աշխատանք է ծավալում դեռ 2015 թվականից ու այդ ընթացքում հաջողությունների հասել է ոչ միայն սիրողական, այլև պրոֆեսիոնալ մակարդակներում:
Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնությունում չորրորդ տեղն զբաղեցրած և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթող դարձած Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Գոռ Նազարյանը Մոսկվայում մասնակցել է «Russian Challeng 4» պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցաշարին և միավորներով հաղթել Ռուսաստանը ներկայացնող Խավաժ Օլիգովին:
Հիմա Գոռ Նազարյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայթայի Եվրոպայի առաջնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում