Ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման հարցը կառավարության նիստում
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման աշխատանքներին:
Վարչապետը հայտնեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է՝ վերջին շրջանում առավել դրսևորվում են հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերը: Դրանով պայմանավորված, ըստ նրա, առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր:
Հանրապետության մակերևութային, մասնավորապես ջրամբարները սնող ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարում իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականի՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր:
Վարչապետը Բնապահպանության նախարարին էլ ասաց, որ հատուկ ուշադրություն դարձնեն այս հանձնարարականի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան