ԵՄ առաջնորդները Թերեզա Մեյի հետ Brexit-ը քննարկելու փոխարեն կգնան Sting-ի համերգին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն արգելել է Եվրամիության երկրների առաջնորդներին Էստոնիայում գագաթաժողովի ժամանակ քննարկել Մեծ Բրիտանիայի դուրս գալը միությունից այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ, դրա փոխարեն եվրոպացի առաջնորդները կգնան բրիտանացի երգիչ Sting-ի համերգին:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Mirror-ին, գրում է, որ «Տուսկն իր անմիջական հսկողության տակ է վերցրել գագաթաժողովի օրակարգը», և Brexit-ի հարցի քննարկման փոխարեն առաջնորդները կխոսեն միության տնտեսության մասին, իսկ այնուհետև կգնան երգչի համերգին, ով գտնվում է Տալլինում «57th and 9th» ալբոմի շրջագայության շրջանակում:
Աղբյուրը գրում է, որ գագաթաժողովի հրավիրատոմսերում նշվում է, որ համերգը «կլինի օրը եզրափակելու լավ միջոց»: