Թուրքիայից դեպի նորանկախ Քուրդիստան ավիաչվերթները կդադարեցվեն
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո Թուրքիան կդադարեցնի դեպի Քուրդիստանի Էրբիլ և Սուլեյմանիե քաղաքներ իրականացվող ավիաչվերթները։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնի է դարձել Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի հայտարարությունից։
«Իրաքի քաղավիացիայի վարչությունը 2017թ․ սեպտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ից կդադարեցնի դեպի Էրբիլի և Սուլեյմանիեի օդանավակայաններ ու այդ օդանավակայաններից կատարվող չվերթները (բացառությամբ Իրաքի ավիաընկերությունների կողմից իրականացվող ներքին չվերթների)։
Նման պայմաններում «Türk Havayolları», «AtlasGlobal» և «Pegasus» ընկերությունների կողմից մեր երկրից դեպի Էրբիլ և Սուլեյմանիե և հակառակ ուղղությամբ կատարվող երկկողմ չվերթները նշված ժամկետից հետո այլևս չեն կարող իրականացվել»,- ասված է հայտարարությունում։
Հյուպատոսարանը տեղեկացրել է նաև, որ իրենք աշխատանքներ են տանում՝ մինչև սեպտեմբերի 29-ը կատարվելիք չվերթների ծավալները մեծացնելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳ նախարարը Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելը սխալ է անվանել
- Իրաքը Քուրդիստան զորք է մտցնում
- Քուրդիստանը պատրաստ է Իրաքի հետ խաղաղ բանակցությունների
- Ամերիկայի hայկական hամագումարը ողջունում է Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի կայացումը
- «Ակնկալում ենք, որ Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հնարավորություններ կգտնեն լուծելու առկա հարցերը»
- Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեն
- Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը
- Լարիսա Ալավերդյան. Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդն ու իշխանությունը իմաստուն քայլ են կատարում