Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, ընկերս մնացել է և բանտում, և լինելու է սրանից հետո. Շարմազանով
«Պարոն Խաչիկյանը ներման դիմում է գրել ՀՀ նախագահին, և նախագահն օրենքով սահմանված կարգով ներում է շնորհել»,- այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբ լրագրողները հետաքրքրվեց, թե Վազգեն Խաչիկյանն, ով ազատ է արձակվել, արդյոք դեռ ՀՀԿ անդամ է, և արդյոք նրան կտեսնենք քաղաքականության մեջ:
«Վ. Խաչիկյանը 5 տարի անցկացրել է ազատազրկման վայրում, հիմա վերադարձել է ընտանիք, շնորհավորում եմ նրան ու ընտանիքին: Իսկ այն աժիոտաժը, որ կա, չեմ հասկանում: Սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհում»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ ինքը ճանաչել է Խաչիկյանին որպես «Հանրապետական», եթե օրենքը թույլ է տալիս, նա, ՀՀԿ-ական է, եթե օրենքը թույլ չի տալիս, և պետք է սառեցվի անդամակցությունը, կսառեցվի:
«Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, ընկերս մնացել է և նախկինում, երբ եղել է բանտում, ես նրան այցելել եմ, և լինելու է սրանից հետո: Իմ ընտանիքում էլ է ուրախություն, և ես մարդկային հարաբերությունները երբեք քաղաքական ու իրավական հարաբերությունների հետ չեմ խառնում»,- նշեց Է. Շարմազանովը:
Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալուն, ՀՀԿ խոսնակն ասաց, որ միայն տեղյակ է՝ Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն, ով Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, վերաառաջադրվելու է այդ պաշտոնում, և Թումանյանի շրջանային կառույցի ու Լոռու մարզի կառույցի կողմից լիազորվել է այդ թեկնածությունը:
«Այս փուլում գոնե պետք է հանգիստ թողնենք նրան, թող ինքը զբաղվի իր երեխաների դաստիրակությամբ, իր ընտանիքով ու առողջությամբ: Եղբայրական խնդրանք՝ քար մի՛ նետեք, որովհետև բոլորս էլ քրիստոնյա ենք, որևէ մեկն ապահովագրված չէ, ու թող ոչ մեկն իր վրա դատավորի լիազորություններ չվերցնի»,-ընդգծեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել: 2014-ի դեկտեմբերին նա դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Խաչիկյանից հօգուտ պետության պետք է բռնագանձվեր 296 115 252 ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում