Անփութություն. «Տրոլեյբուսի վթարի պահին վարորդը ղեկին չի եղել»
Նախնական տեղեկատվության և վարորդի կողմից տված ինֆորմացիայի համաձայն, Մյասնիկյան պողոտայից իջնելուց տրոլեյբուսի «շտանգաները» լարերի վրայից ընկել են, որի պատճառով վարորդը ստիպված է եղել մեքենան կանգնեցենել, ձեռքի արգելակը քաշել, որպեսզի «շտանգաները» դնի տեղը ու կարողանա շարունակել իր ընթացքը: Լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է եղել Մյասնիկյան պողոտայում 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վթարի պատճառը:
«Այդ ընթացքում այնտեղ կարճ միացման նման որևէ բան է տվել, որը հնարավոր չի եղել տեղաշարժել «շտանգաներ»-ը: Վարորդն ուզել է մեքենան մի քիչ առաջ տանի, որպեսզի պոկվի հաղորդալարից, հետո շարունակի իր աշխատանքը: Այդ ընթացքում որպեսզի մեքենան առաջ տանի, ձեռքի արգելակը, որը մինչ այդ կանգնեցրած է եղել, ըստ իր վարկածի և պատմածի, իջեցրել է որպեսզի կարողանա մի քիչ առաջ տալ: Այդ իջեցելու պահին, քանի որ թեքության վրա է եղել, վարորդի անփութությունը, որ նախապես կարող էր ապահովել վերջնական տեղաշարժի խնդիրը, նոր քայլ կատարել, արգելակն իջնելուց մեքենան սկել է տեղաշարժվել: Չի հասցրել նստի, որպեսզի արգելակում անի, որի պատճառով նման դեպք է եղել»,- մանրամասնեց նա:
Հարցին, թե վարորդը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, Հ. Նավասարդյանն ասաց, որ իրավապահ մարմինները կքննեն, հետագայում կերևա, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի:
«Բայց կա վարորդի անփութությունը»,- նշեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:34-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:Կան տուժածներ:
Հարակից հրապարակումներ`
- Տրոլեյբուսի վթարի հետևանքով տուժածներից 4-ի վիճակը ծանր է
- Թիվ 1 տրոլեյբուսի վթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի
- Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսը բախվել է ճամփեզրի բետոնե բաժանարարին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում