ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
«Կարծում եմ՝ որոշում է կայացվել, որ Արտուշ Գաբրիելյանը չքննի այս գործը, բայց որպեսզի ինքնաբացարկ չհայտներ կամ որևէ այլ տարբերակ, ընտրվել է այս տարբերակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբի 18 անդամների գործում ներգրավված փաստաբաններից Երվանդ Վարոսյանը:
Հարցին, թե ո՞վ է որոշում կայացրել, փաստաբանն ասաց. «Որոշում կայացնողը, ոչ Արտուշ Գաբրիելյանը»:
Նշենք, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 18 անդամների՝ Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով դատավարությունը: Նիստի սկզբում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշում, ըստ որի՝ այս քրեական գործից մաս է անջատել, 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Չհայտարարվեց, թե մյուսների գործն ով է քննելու:
Ե. Վարոսյանի խոսքով, տարբեր դատավորների մոտ նույն գործի քննությունը նույն ապացույցների շրջանակում խոչընդոտելու է արդար դատաքննության իրականացումը:
«Նույն ապացույցները տարբեր դատարաններում պետք է հետազոտվեն, ինչն իմաստազուրկ է»,- հավելեց նա:
Ե. Վարոսյանը չբացառեց, որ ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբի 14 անդամների գործն էլ անջատվի. «Մի տարբերակ էլ մյուսի համար կընտրվի: Հաջորդ երեքշաբթի կտեսնենք»:
Հարակից հրապարակումներ`
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան