Ահա թե ինչպես պիտի աշխատեն անտառտնտեսությունը, ոստիկանությունը, ԱԻՆ-ը
Ռուսական մամուլը ակտիվ տարածում է Լիպեցկի վարչական մարզի անտառներում հրդեհավտանգության մասին զգուշացումն ու պահանջները:
Քանի որ խոտը չորանում է նաև Հայաստանի անտառներում, իսկ նման պահանջներ չկան, մենք ինքնակամ հրապարակում ենք Լիպեցկի միջոցառումները և դրանց վրա հրավիրում համապատասխան մարմինների ու քաղաքացիների ուշադրությունը:
Հատուկ՝ վարչական հրամանով սահմանափակված է քաղաքացիների և տրանսպորտային միջոցների մուտքը անտառներ:
Իրավիճակի վերահսկողության համար անտառտնտեսության կազմակերպությունները կազմակերպել են մի շարք միջոցառումներ:
Դեպի անտառզանգվածներ մուտքերին և ճանապարհներին դրված են արգելափակոցներ, զգուշացնող տեղեկատվական վահանակներ, հեռախոսահամարներ:
Զանգվածային անցումների տեղերում ոստիկանությունը գրանցում է տրանսպորտային միջոցները:
Անտառային հողերը շուրջօրյա հերթապահվում են անտառտնտեսության և ԱԻՆ աշխատակիցների կողմից, ինչպես նաև՝ տարածք է ներառած մասնագիտական տեխնիկա:
Ըստ ստորագրությամբ վավերացված հրահանգի՝ ցանկացած տեսակի կրակ, նույնիսկ մանղալներում՝ խստիվ արգելված է: Հրամանը խախտողները տուգանվում են 5 000 ռուբլով (ավելի քան 40 000 դրամ):
Ենթադրում ենք, որ «ցանկացած տեսակի» մեջ է նաև ծխելը: