Կուտակային կենսաթոշակ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը. «Նորք»
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է իր կենսաթոշակային միջոցները ստանալ նախքան 63 տարեկանը, եթե ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ կառավարության սահմանած ցանկի, կամ, եթե օտարերկրացի է և վերադառնում է իր մշտական բնակության երկիր: «Նորք» կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նված դեպքերում կուտակային համակարգի մասնակիցը կարող է դիմում ներկայացնել և ամբողջությամբ և միանվագ ստանալ իր կենսաթոշակային խնայողությունները: Ընդ որում` օտարերկրյա քաղաքացու գումարը փոխանցվում է տվյալ երկրում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին:
Նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՝ կցելով անհրաժեշտ հավաստող փաստաթղթերի պատճենները:
Հայաստանում աշխատող օտարերկրյա մասնակիցը դիմումը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Մասնակիցների ռեեստրը վարողը դիմումի հիման վրա մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարում է և համապատասախան միջոցները վճարում է նրան ամբողջությամբ` դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ օտարերկրյա մասնակցի:
Օտարեկրյա մասնակցի կենսաթոշակային միջոցները փոխանցվում են համապատասխան պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային ֆոնդին:
Եթե օտարերկրյա մասնակիցը այդ երկրում կուտակային համակարգի մասնակից չէ, ապա իր կուտակային կենսաթոշակը կստանա կենսաթոշակային տարիքում ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով:
Հարցերի դեպքում զանգարահարել 114 անվճար թեժ գծին:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես կարող եք ինքնուրույն կառավարել Ձեր կուտակային միջոցները. «Նորք»
- Կուտակային կենսաթոշակային միջոցները ժառանգվում են. «ՆՈՐՔ»
- «Նորք». Ի՞նչ անել, եթե ավելի շատ կուտակային հատկացում եք կատարել, քան պահանջվում է
- «Նորք». «Ինչու՞ կուտակել ֆոնդում, եթե հնարավոր է ավանդ ներդնել»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա