
Մասիսի գարշահոտության մասին «Երկիր Ծիրանի»-ն հարցեր է ուղղում նախարարին
Արարատի մարզի Մասիս քաղաք այցելած «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին անհանգստացրել է տարածված գարշահոտությունը: Նրանք մի քանի հրապարակային հարցեր են ուղղել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:
«Բնակիչները նշել են, որ արդեն մի քանի ամիս՝ քաղաքում կոյուղու հոտ է տարածված»,-ասված է կուսակցության տարածած բաց նամակում:
Նրանք կառավարության անդամից հետաքրքրվում են, որն է նման գարշահոտության պատճառը, արդյո՞ք ուսումնասիրվել ու քաղաքացիների համար պարզաբանվել է նման հոտի ազդեցությունը քաղաքացիների առողջության վրա, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հոտի ու դրա հետևանքների վերացման ուղղությամբ: