Վարչապետը հանձնարարեց քննարկել տարեցների` աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորությունը
«1992թ-ից ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես Տարեցների միջազգային օր: Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև տարեցների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց` աշխատաշուկայում, ընդգրկվելու հնարավորության հարցերը։
Նա միաժամանակ նշեց, որ պետք է ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների (ինչպես օրինակ ցերեկային կենտրոններ և տնային խնամք) համակարգի ներդրման ուղղությամբ։