Տրոլեյբուսի վթարի հետևանքով տուժածներից 4-ի վիճակը ծանր է
Այսօր Մյասնիկյան պողոտայում թիվ 1 տրոլեյբուսի վթարի հետևանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 3 անձանցից մեկի վիճակը ծանր է։ Մյուս երկու քաղաքացիների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին տվյալ բուժհաստատությունից։
Թե ինչ վնասվածքներ են ստացել տուժածները, բուժհաստատությունից դժվարացան հայտնել՝ նշելով, որ ներկայումս հետազոտություններ են կատարվում, և մանրամասները պարզ կդառնան ավելի ուշ։
Բժշկական կենտրոնից տեղեկացրեցին նաև, որ իրենց մոտ տեղափոխվածներից մեկը 60-ամյա կին է, երկուսը՝ տղամարդիկ՝ 64 և 67 տարեկան։ Ծանր է գնահատվում 64-ամյա տղամարդու վիճակը։
Ինչ վերաբերում է Թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված անձանց, ապա նրանց ևս այս պահին հետազոտում են։ Առայժմ պարզ է, որ ծանր է գնահատվում հիվանդանոց տեղափոխված 6 անձանցից 3-ի վիճակը։ Վերջիններս գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 1 տրոլեյբուսի վթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի
- Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսը բախվել է ճամփեզրի բետոնե բաժանարարին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում