Արմեն Իսրայելյան. Բաքուն ադրբեջանականացնում է նաև իրանցի ժամանակակից գիտնականներին
Բաքուն ադրբեջանականացնում է նաև իրանցի ժամանակակից գիտնականներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը ու մանրամասնում.
«Այսօր Բաքվում տեղի է ունեցել աշխարհահռչակ գիտնական (ոչ հստակ տրամաբանության տեսության հիմնադիր) Լոթֆի Զադեն, որը ծնվել է 1921թ. Բաքվում: Լոթֆի Զադեի հայրն իրանցի է եղել, մայրը՝ ռուս: 10 տարեկանում Լոթֆի Զադեն ընտանիքով տեղափոխվել է Իրան, սովորել Թեհրանի Ամերիկյան քոլեջում, Թեհրանի համալսարանում, այնուհետև տեղափոխվել Միացյալ Նահանգներ և մինչև իր կյանքի վերջն ապրել և աշխատել է ԱՄՆ-ում:
Ի դեպ, Լոթֆի Զադեն Իրան, այնուհետև Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո ընդամենը երկու անգամ է այցելել Ադրբեջան, 1965 և 2008 թթ: Եվ ահա, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները Լոթֆի Զադեի՝ միայն Բաքվում ծնված լինելու հանգամանքով պայմանավորված վերջինիս ներկայացնում են ադրբեջանցի աշխարհահռչակ գիտնական, այն նույն տրամաբանությամբ, ինչ Նիզամի Գյանջավին, Խաղանին և իրացի այլ բանաստեղծներն ու պատմական դեմքերը»: