Նախարարի կարծիքով՝ Շիրակի պետական համալսարանում խնդիրները զուտ միջանձնային բնույթի են. «Ժամանակ»
Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Թեպետ ուսանողները ժամանակավորապես դադարեցրել են դասադուլը, բուհի խնդիրների մասին բարձրաձայնող դասախոսները ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում նոր և աղմկահարույց փաստեր են ներկայացրել։ Ընդհանուր դասադուլը հիմա ժամանակավորապես դադարեցված է՝ խոստացել են կատարել ուսանողների մյուս պահանջը առ այն, որ բարձր ՄՈԳ-երով ուսանողներին թույլ կտրվի օգտվել զեղչային համակարգից, որը այս տարի կամայականորեն վերացրել էր ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը. գրել է «Ժամանակ»-ը:
«Ուշագրավ է, որ ՇՊՀ դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ բավականին դրական մթնոլորտում անցած հանդիպումից հետո ԿԳ նախարարը հայտարարել է, որ բուհում առկա խնդիրներն ընդամենը միջանձնային բնույթի են»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին