ՄԻՊ. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը:
ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:
Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում նկարահանում կատարելու ժամանակ մի խումբ անձինք թիրախային հարձակում են գործել նրա վրա, բռնություն գործադրելով գցել գետնին և խլել հեռախոսը:
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում