100 մլն դոլարի ներդրում՝ Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
«Այն, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ունենալու ոչ միայն Մարտակերտի և Շահումյանի շրջաններ, այլ առհասարակ Արցախ ներդրումներ բերելու առումով, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, բացի նրանից, որ պետությունը քայլեր է մշակել նաև այդ շրջանները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու համար, զուգահեռ մեծանում են ներդրումները հատկապես հիդրոէներգետիկայի և շինարարության ոլորտներում:
Նախօրեին Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն իր ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկայում այդ շրջաններում նոր հիդրոկայանների, ջրի գործարանի, բակարանաշինության և մի շարք այլ ծրագրերի իրականացման արդյունքում 100 մլն դոլարից ավելի գումար է ներդրվելու:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներում ներդրումային ծրագրերը շարունակվելու են. Արայիկ Հարությունյան
- Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը
- Վարդենիսի նոր ճանապարհի գործարկումը Արցախի շրջափակման յուրօրինակ ճեղքում է. Գագիկ Մինասյան
- Մարտակերտում ամեն տարի նոր այգիներ են հիմնվում