Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամները Հայաստանում են
Հայաստան են ժամանել Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամները: Նրանց թվում են Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը, ՌԴ Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Խալաթյանը, Սիրիայի եզդիների միության ղեկավար Հիմադ Յուսիվը և այլք:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր նրանց ընդունել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը և Ռուստամ Մախմուդյանը:
Էդուարդ Շարմազանովը եղբայրական է գնահատել հայ-եզդիական դարավոր հարաբերությունները և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին և նշել, որ այսուհետ խորհրդարանում իրենց տեղերն ունեն և իրենց խնդիրների մասին կարող են բարձրաձայնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Խոսելով եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների վերաբերյալ` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դեռևս 2014 թվականին դատապարտել է Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային բռնություններն ու հանցագործությունները:
Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ գալիք տարի լրանում է ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի» 70-ամյակը, և Հայաստանն այս շրջանակներում հանդես է գալու նոր նախաձեռնություններով՝ ընդդեմ ցեղասպան քաղաքականության:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը կարևորել է ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված՝ երկու ժողովուրդների ջանքերի համախմբումը, անհրաժեշտ համարել եզդիների նկատմամբ իրականացված հանցագործությունների դատապարտումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին