Վազգեն Խաչիկյան. Ես մեղավոր եմ աստծո առաջ
Հինգ տարի անազատության մեջ անցկացրած Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում նշեց, որ շատ բաների համար է զղջում: Չմանրամասնեց, միայն ասաց. «Միայն Աստված գիտի ու ես գիտեմ: Զղջումը շատ ներքին զգացում է, որ չէի ուզենա բարձրաձայնել, հրապարակավ արտահայտվել, շատ բան կա, որի համար զղջում եմ»:
Լրագրողի դիտարկմանը, թե դատավարության ողջ ընթացքում պետական պաշտոնյան չընդունեց իր մեղքը, այսօր իրեն մեղավոր համարո՞ւմ է, նա արձագանեց.
«Այսպես ասեմ, կա քրեադատավարություն և Աստծո դատաստան, ես մեղավոր եմ Աստծո առաջ»:
Դատավարությունն ու ազատազրկումը Խաչիկյանը համարում է իր կյանքի փակված էջը, որը չի ցանկանում բացել:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նրանից հօգուտ պետության բռնագանձվել է դատարանի սահմանած գումարը, Խաչիկյանն ասաց. «Ես այլ հարցերի հիմա չեմ պատասխանի: No comment, անգլերեն ասե՞մ»:
Նա հայտարարեց, որ չի ցանկանում փոխել հայրենիքը, ասաց՝ մինչև կյանքի վերջ կմնա Հանրապետական, որովհետև, ըստ նրա, դա ավելի շուտ գաղափարախոսություն է, դա իր անցած ուղին է, իր ընկերներն են:
Պաշտոն ստանձնելու ցանկության մասին հարցին էլ պատասխանեց.
«Իմ պաշտոնս ՀՀ շարքային քաղաքացին է, ամենաբարձր պաշտոնը: Չեմ կարծում, որ մարդու կյանքը սկսում և վերջանում է պաշտոնով: Ես այն ժամանակ, երբ պաշտոն ունեի, ավելի թույլ էի»:
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, ընկերս մնացել է և բանտում, և լինելու է սրանից հետո. Շարմազանով
- Խաչիկյանի ազատման մասին իմացել եմ միջանցքում. Դավիթ Հարությունյան
- Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները