Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում իր նկատմամբ բռնություն են գործադրել, խոչընդոտել իր մասնագիտական օրինական գործունեությանը՝ մասնավորապես թույլ չտալով լուսանկարել իրականացվող ասֆալտապատման աշխատանքները։
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում Լոռի ՀԸ տնօրեն Նարինե Ավետիսյանի նկատմամաբ բռնություն է կատարվել, ոլորել են լրագրողի թևերը, գցել գետնին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը դատապարտոել են Լոռի ՀԸ տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամաբ բռնությունը, իրավապահներից պահանջել անհապաղ միջոցներ ձեռնարկել բացահայտելու և ամենայն խստությամբ պատժելու մեղավորներին:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է
- Վանաձորում ոլորել են լրագրողի թևերը, գցել գետնին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում