Պատանի թաեքվոնդոյիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Հոկտեմբերի 5-ից 8-ը Բուդապեշտում կանցկացվի թաեքվոնդոյի կրտսեր պատանիների (մինչև 15 տարեկան) Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի յոթ ներկայացուցիչներ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Սարգիս Սարգսյանը հայտնել է, որ Հունգարիայի մայրաքաղաք կմեկնեն Սարգիս Մուրադյանը (41 կգ), Ալեքսանդր Հայրապետյանը (45 կգ), Համլետ Մկրտչյանը (49 կգ), Սլավա Խաչատրյանը (53 կգ), Կարեն Ղազարյանը (57 կգ), Մարտին Մարտիրոսյանը (61 կգ) եւ Դավիթ Խաչատրյանը (65+ կգ):
Հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 3-ին: