ԵԽ հանձնակատարը «շարժ» է տեսնում Ադրբեջանում մարդու իրավունքների սոսկալի վիճակում
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայության հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին։
«Ադրբեջանում մարդու իրավունքները սոսկալի վիճակում են։ Իրավապաշտպանները, անկախ բլոգերները և լրագրողները մեծածավալ ճնշումների տակ են, և ժամանակ կար, որ բոլոր այդ երկրում իմ անմիջական գործընկերները կեղծ մեղադրանքների պատճառով ճաղերի հետևում էին»,-նշել է ԵԽ հանձնակատարը։
Մուիժնիկսը նաև նշել է, որ անհաջող փորձ է ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ մարդու իրավունքների իրավիճակի մասին խոսելու հարցում։
«Ես որոշեցի, որ ավելի արդյունավետ կլինի Ադրբեջանի իշխանությունների հետ խոսել ՄԻԵԴ-ի միջոցով, այդ իսկ պատճառով որոշեցի համակարգված ձևով միջամտել իրավապաշտպանների հետ կապված գործերին՝ յոթ տարբեր դեպքեր, ինչպես նաև վերլուծելով ԶԼՄ-ների, այդ թվում արևմտյան ԶԼՄ-ների միջոցով իրավիճակը, փորձելով ազդել հասարակական, ինչպես նաև ԵԽ անդամ պետությունների վերնախավի կարծիքի վրա»,-ասել է Մուիժնիկսը։
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ չնայած փաստագրված փաստաթղթերի, ԵԽ մի շարք անդամների կողմից քաղաքական կամքի բացակայություն է նկատել Ադրբեջանին այս հարցի համար պատասխանատվության ենթարկելու հարցում։
«Մի փոքր շարժ է նկատվում, սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանն իր պարտականությունները չի կատարում»,-հավելել է վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում