ԵՄ-ն պետք է ազատվի Ադրբեջանի կոռումպացված ճանկերից ու ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվի
Euractiv.com-ը տպագրել է Հայ ընդհանուր բարեգործական միության (AGBU) Եվրոպական խորհրդի նախագահ Նիկոլաս Դավիթյանի՝ «Ինչպես է Ադրբեջանի լվացքատունը ազդել ԵՄ-ի՝ ԼՂ հակամարտության հարցում քաղաքականության վրա» վերնագրով հոդվածը։
Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի կաշառքի ու նավթի խառնուրդն իրենց դերն էին խաղում, որպեսզի եվրոպական կառույցները ԼՂ հարցում դեր չխաղային։
«Սակայն ժամանակն է, որ Եվրամիությունն իրեն ազատի կոռուպցիայի մեջ թաթախված ճանկերից և իր արժեքները պաշտպանի Կովկասում։
Ադրբեջանը վերջերս սկսել է նորից սահմանային բախումներ հրահրել՝ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով և եթե ԼՂ պաշտպանությանն այս հարցում ձախողում գրանցեր, ապա լայնամասշտաբ պատերազմ կարող էր սկսվել։
Հակահայկական հռետորաբանությունը հասել է իր գագաթնակետին և երկրի առաջնորդները ջանում են ինտեսիվացնել ԼՂ-ն մեկուսացնելու քաղաքականությունը։
Ադրբեջանի առաջնորդները կտտանքների են ենթարկում նրանց, ովքեր այցելում են ԼՂ, այդ թվում պաշտոնյաների և դիվանագետներին»,-նշված է հոդվածում։
Դավիթյանը նշում է, որ ԼՂ հարցում՝ տեղացի բնակչությանը մեկուսացնելու և շրջափակման մեջ պահելու հարցում ԵՄ-ն հավատարիմ է Բաքվի վտանգավոր քաղաքականությանը։ ԵՄ ոչ մի պաշտոնյա վերջին 20 տարիների ընթացքում չի այցելել Արցախ և ԵՄ-ն ոչ մի աջակցություն չի ցուցաբերել բնակչությանը։
«2016թ. քառօրյա պատերազմի մասին եվրոպական կառույցների և ոչ մեկը մի բառ չարտաբերեց։ Սա քաջալերում է նրանց հաջորդ բախումների ժամանակ։
Առանց Արցախի Հանրապետության բնակչության և ղեկավարության հետ շփման, եվրոպացի դերակատարները չեն կարող խաղաղության կամ վստահության նպաստել»,-նշված է հոդվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան