Զախարովան Մինսկի խմբի կազմի փոփոխությունից տեղյակ չէ
Ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին:
Զախարովան մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջան կատարած այցելությունից հետո արված այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբում ԼՂ հակամարտությամբ զբաղվող հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են, նշել է. «Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Այն կճշտեմ փորձագետներից ու կներկայացնեմ ավելի մանրամասն»։
Ինչ վերաբերում է համակարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը, ապա ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է՝ «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը փոփոխության չեն ենթարկվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները