Ալավերդիում քաղաքապետի թեժ ընտրություն է սպասվում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ նոյեմբերի 5-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում համայնքների խոշորացման ընտրություններ են, որի ժամանակ նաև քաղաքապետ են ընտրելու: Ալավերդին հերթական անգամ, կարծես թե, թեժ ընտրություն է խոստանում:
«Չնայած քաղաքապետի թեկնածուների առաջադրումը դեռևս սկսված չէ, սակայն արդեն իսկ շրջանառվում է երկու հավանական թեկնածուի անուն: Խոսքը վերաբերում է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Փարեմուզյանին և «Էյ Սի ՓԻ» ընկերության տնօրեն, «Վալեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի եղբոր աղջկան՝ Լուսինե Մեջլումյանին»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները