Տավարի մսի թանկացման պատճառը Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Որոշ աղբյուրների տեղեկացմամբ` տավարի մսի ներկա և սպասվող թանկացումները` մինչև 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլև մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան:
Այն, որ Ալեքսանյանը Քրդստանի հետ «ջերմ» կապերի մեջ է (Ապարանի գյուղերում է ապրում հայաստանյան քրդերի մեծ մասը) և տարին մի քանի անգամ այցելում է անկախացող Քրդստան (մի քանի տարի առաջ սպիրտի` օղու արտադրություն է դրել և օղի է վաճառում), գաղտնիք չէ: Բայց ոգելից խմիչքը և խոզի միսը Քրդստանում կիրառելի չեն, Լիմինդրովիչն անցել է տավարի մսի արտահանմանը` «նպաստելով» Քրդստանի ֆինանսատնտեսական անկախությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին