Թիվ 35 ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 83-ամյա կինը շարունակում է մնալ հիվանդանոցում
Սեպտեմբերի 21-ին Շերամի փողոցում 35 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժած, այնուհետ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 քաղաքացիներից 2-ը վաղը դուրս կգրվեն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց բուժհաստատության գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։
Նրա տեղեկացմամբ, 3-րդ տուժածը՝ 83-ամյա տարեց կինը, կոնքազդրային շրջանի կոտրվածք է ստացել և այժմ՝ վիրահատվելուց հետո, վերականգնողական բուժում է անցնում։ «Նրան դուրս կգրենք հավանաբար հաջորդ շաբաթ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ռուբեն Կուրղինյանը դժվարացավ նշել՝ ով կամ ովքեր են հոգացել ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիների բուժման ծախսերը։
Հիշեցնենք, որ օրերս Երևանի Շերամի փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշիավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է պատին: Վթարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 6 ուղևոր։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի վթարից 4 տուժած շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
- Թիվ 35 ավտոբուսի վթարի հետևանքով կան տուժածներ