Թուրքիայի նախագահն ու Այվազովսկին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումներն անցկացնում է իր նստավայրի այն դահլիճում, որտեղ հայ ծովանկարչի՝ Հովհաննես Այվազովսկու նկարներն են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էլ երեկվա հանդիպմանը նկարները տեղում էին: Հանդիպման լուսանկարը հրապարակել է նաև ՌԴ նախագահի պաշտոնական էջը:
Sputnik Turkish-ի հաղորդմամբ, նախագահական շենքում Այվազովսկու տասը նկար կա, մոտ 21-ը սուլթաների նստավայրերում, ևս տասը տարբեր ծովային ու ռազմական թանգարաններում: Տասն էլ՝ մասնավոր հավաքածուներում:
Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայում այսօր Այվազովսկու՝ մի քանի տասնյակ նկար կա: Նրա հավաքածուն սկսել է հավաքել Աբդուլ Մեջիդ սուլթանը 19-րդ դարի կեսերից: Նա անձամբ Այվազովսկուն հանդիպել է 1856 թվականին ճարտարապետ Սարգիս Բալյանի միջնորդությամբ:
Հանդիպման ընթացքում շքանշան է հանձնել: Ավելի ուշ նա հաջորդ սուլթանի կողմից պարգևատրվել է Բոսֆորի տարբեր պատկերները կտավին հանձնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան