Էրդողանը՝ Բարզանիին. «Տեղդ նստիր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեից:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի նախագահականում, բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հասցեին:
«Հյուսիսային Իրաքի վերջին իրավիճակը մտահոգիչ է, բայց դա այն հարցը չէ, որ հնարավոր չլինի հաղթահարել: Հյուսիսային Իրաքի շրջանի ղեկավարությունը անկախանալու փորձով ըստ էության ինքը իրեն նետում է կրակի մեջ: Տեղդ նստի՛ր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի: Մեզ հետ, Իրանի հետ, կամ դաշնային պետության հետ խոսե՞լ ես: Դու ինչպե՞ս ես այդպիսի քայլեր անում: Ո՞վ է քո անկախությունը ընդունելու»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ Բարզանիին անվանելով աշիրեթի՝ ցեղախմբի ղեկավար»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳ նախարարը Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելը սխալ է անվանել
- Ամերիկայի hայկական hամագումարը ողջունում է Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի կայացումը
- «Ակնկալում ենք, որ Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հնարավորություններ կգտնեն լուծելու առկա հարցերը»
- Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը
- Լարիսա Ալավերդյան. Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդն ու իշխանությունը իմաստուն քայլ են կատարում
- Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
- Հայաստանը չպետք է ակտիվ քայլեր ձեռնարկի Իրաքյան Քուրդիստանի ճանաչման ուղղությամբ. Ռուբեն Մեհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան