Ցավից պետք է ազատվել. Տիգրան Մանսուրյան
«Հայոց պետականության կայացման հենց առաջին օրը պետք է սա լիներ, թե ինչու առաջին հանրապետությունը փլուզվեց, ովքեր էին դրա ջատագովները, ում ջանքերով դա եղավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսը փակվեց:
«Բա չասե՞նք, որ Չարենցը 40 տարեկանում բանտում զոհվեց, չասենք՝ ինչո՞ւ այդպես անհասկանալի 45-46 տարեկանում Սևակը գնաց, այս մեկը, այն մյուսը: Բա Չարենցի պես մարդուն կտանե՞ն, այդպես ոռնալով վերջը կդնե՞ն: Բա այդպե՞ս կլինի: Պետք է մաքրվեինք այդ ցավից: Դա չեղավ: Մենք թաքցրեցինք, աշխատում ենք թաքցնել»,- շարունակեց իր խոսքը մաեստրո Մանսուրյանը:
Նա նշեց, որ հարգում է այն մարդկանց, ովքեր սովետական իշխանության տարիների ձեռքբերումները գնահատել գիտեն, չեն ուզում այդ գնահատականը մերժել:
«Հասկանալի է, բայց իրողությունը նույնպես պետք է ասվի: Այո, ցավից պետք է ազատվել: Այնպես չէ, որ ուրիշ ազգերի մեծերի մեջ չի եղել նման բան: Բա Լորկային կարելի էր օրը ցերեկով տանել, սպանել, որովհետև միասեռական էր: Սա մարդկային ցավ է, մեզ էլ է հասել այդ ցավը: Եթե մարդիկ, իսպանացիները ցավում են այսօր, մենք էլ պետք է ցավանք, դա պետք է բարձրաձայնվի:
Եթե վաղուց արվեր, այսօր այդ խնդիրը չէր լինի, այսօր, երբ ունենք Արցախի հարց, լարված ժամանակաշրջան շատ լուրջ հոգսերով՝ տնտեսական, միգրացիոն, պատերազմական: Հսկայական հոգսերի մեջ ենք, սա պետք է մաքրված լիներ, այսօր չլիներ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն սերունդ պետք է կռիվ ունենա անցյալի և ներկայի հետ, որպեսզի կարողանա ապագա ստեղծել. Կ.Խոդիկյան
- «Ա՜յ, հա՜յ. էս ո՞ւր ենք հասել». ցուցահանդեսի փակման մասին
- Քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է ապաքաղաքական լինի. Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան