
Ասանժը Կատալոնիայում ստեղծված իրավիճակն անվանել է «առաջին համացանցային պատերազմ աշխարհում»
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը աջակցում է Կատալոնիայում անցկացվելիք հանրաքվեին: Նա իր Twitter միկրոբլոգում Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունն անվանել է «առաջին համացանցային պատերազմը աշխարհում»։ Այս մասին հայտնում է tvrain.ru-ն:
«Կատալոնիայում առաջին համաշխարհային ինտերնետ պատերազմը սկսվեց, քանի որ և ժողովուրդը, և կառավարությունը կիրառում են համացանցը հոկտեմբերի 1-ին անկախության մասին հանրաքվեն կազմակերպելու համար, իսկ իսպանական հետախուզությունը տեղեկատվական հարձակումներ է իրականացնում՝ սառեցնելով հեռահաղորդակցության ցանցերը, գրավելով կապի շենքերը ու գրաքննության ենթարկելով հարյուրավոր կայքեր»,- գրել է Ասանժը:
Նրա կարծիքով՝ Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները մարդկանց ու պետության միջև ամենազանգվածային հակամարտությունն է Արևմուտքում՝ Բեռլինի պատի անկումից հետո։