Հասարակություն 11:03 30/09/2017 Հայաստան

Կողբի «Թումոյի» չափալախը, իրականացած ու ճամփին մնացած երազանքները

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքն առաջիկայում նորարարական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն կունենա, որտեղ կսովորեն ուսանողներ ինչպես  Կողբից, այնպես էլ հարակից  բնակավայրերից: Կենտրոնի կառուցման համար կներդվի մոտ 2 մլն դոլար:

Կողբ այցելած լրագրողների հետ զրույցում համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ասում է, որ կենտրոնի կառուցումը մեծ խթան կհանդիսանա  թե բիզնեսի, թե համայնքի զարգացման համար:

«Այս փաստը գուցե «չափալախ» լինի ներդրողների համար, որոնք ասում են՝  Կողբը ռիսկային գոտի է»,- նշում է Արսեն Աղաբաբյանը:

Նշենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ սահմանամերձ 32 համայնքներում բիզնես գործունեություն ծավալողները ազատվում են բոլոր հարկերից՝ բացառությամբ եկամտահարկից: Կողբը, որպես սահմանամերձ գյուղ, ընդգրկված է այդ ցանկում, սակայն, ինչպես համայնքի ղեկավարն է ասում՝  այստեղ ներդրողներ չեն հայտնվել,  գործարարների կողմից դեռևս հետաքրքրություն չկա:

Միաժամանակ Արսեն Աղաբաբյանն ասում է՝ գիտակցում է, որ իրենք էլ պետք է ներդրողներ փնտրեն, բայց դա այդքան էլ հեշտ չէ:

«Նախ որպես սահմանամերձ գյուղ, ներդրումների համար ռիսկային է, բայց կարծում եմ՝ ընդհանրապես  մեր երկիրը բիզնեսի առումով ռիսկային է, այսինքն՝ կապ չունի սահմանամերձ է, թե ոչ: Ներդրումներ ներգրավելու մասին ոչ միայն պետք է բարձրաձայն խոսել, այլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Կառավարությունը պետք է հավասար ու արդար մրցակցային դաշտ ստեղծի, որ բոլորը կարողանան բիզնեսով զբաղվել»,- նշում է Կողբի ղեկավարը:

Նրա խոսքերով՝ ամիսներ առաջ համայնքի կողմից կազմել էին մի քանի բիզնես ծրագրեր, որոնք արժանացել էին վարչապետի հավանությանը:

«Ներկայացրեցինք  թվային ստուդիա ստեղծելու ծրագիր: Վարչապետը միանգամից հասկացավ, որ դա լավ ծրագիր է ու հավանության արժանացրեց: Ասաց՝ անում ենք այդ ծրագիրը, բայց բանից պարզվեց, որ ես պետք է  30 տոկոսի չափով ներդրում կատարեի՝ 30-35 մլն դրամ: Ընդհանուր արժեքը 110  մլն դրամի սահմաններում է: Դա այն ծրագիրն է, որում ներգրավված են լինելու ոչ միայն Կողբի, այլև հարակից գյուղերի բնակիչները: Բայց մինչև հիմա օդի մեջ կախված է այդ ծրագիրը, քանի որ ես 30 տոկոս ներդրում չեմ կարող անել,  դա անհնար է: Ենթադրում ենք, որ այդ ծրագիրը երբեք չենք կարող իրականացնել: Ծրագրի  70 տոկոսը կառավարությունը պետք է տրամադրեր 12 տոկոս տոկոսադրույքով՝ վարկի տեսքով: Այսինքն՝ այդ համայնքի ղեկավարն ինչքան միամիտ պետք է լինի, որ համայնքի հաշվին վարկ վերցնի և ռիսկային երկրում, երբ շատ բիզնեսներ հաջողություն չեն ունենում, նման գործ սկսի ու վարկ փակի»,- ասում է Արսեն Աղաբաբյանը:

Այդուհանդերձ, համայնքը փորձում է զարգանալ, առկա միջոցներով  փորձում են խնդիրներին լուծում տալ:

«Կողբն ունի գործող երկու մանկապարտեզ, Մշակույթի կենտրոն: Նույնիսկ Երևանից 10 կմ հեռավորության վրա գտնվող համայքներում մշակույթի կենտրոններ չկան, բայց այստեղ լուրջ կենտրոն ունենք: Մենք դեռ կարողանում ենք մեզ պահել: Բայց նորից եմ ասում, որ դա բավարար չէ, համայնքը զարգացնելու համար պետք է ծրագրեր իրականացնենք»,- նշում է Կողբի ղեկավարը:

Օրինակ, ըստ  Արսեն Աղաբաբյանի, մանկապարտեզներից մեկում ուզում են մեկ խումբ էլ բացել, բայց դրա համար լրացուցիչ գումար է հարկավոր. «Դիմել եմ Տարածքային կառավարման և զարգացման  նախարարություն,  բայց արդեն գիտեմ, որ գրելու են՝ քո բյուջեի միջոցներով արա: Որոշել եմ դիմել վարչապետին: Ոնց որ մեր վարչապետն է բիզնես մտածողությամբ, մենք էլ ենք ուզում այդպես լինել: Նույնիսկ ասել եմ, որ կգա ժամանակ ինձ դոտացիա էլ հարկավոր չի լինի: Եթե մենք կարողանանք մի քանի ծրագրերը իրագործել, ապա մենք համաձայն ենք, որ այդ  դոտացիան պետությունը տրամադրի դրա կարիքն ունեցող համայնքներին»:

Կողբում  այսօր  ապրում է 4600-4700 մարդ: Կողբեցիներն աշխատում են գյուղում տեղակայված զորամասում, Նոյեմբերյանի անտառտնտեսությունում, մանկապարտեզներում, դպրոցներում:

«Չեմ ասի, որ 100 տոկոսով աշխատանքով ապահովված են, բայց մարդիկ հիմնականում աշխատանք ունեն: Մնացած համայքների հետ եթե համեմատենք, սար ու ձորերի տարբերություն կա: Ամեն ընտանիքից գոնե մեկ մարդ աշխատում է: Կողբից արտագնա աշխատանքի չենք մեկնում, եթե 50- 60 հազար դրամ աշխատավարձ էլ ստանում են, էլ արտագնա աշխատանքի մասին չեն մտածում »,- նշում է Արսեն Աղաբաբյանը:

Կողբում գրեթե գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, քանի որ ոռոգման ջրի խնդիր կա: Անասնապահությամբ էլ հազիվ 10 տոկոսն է զբաղվում: «Մարդիկ եկամուտ չեն ստանում, դրա համար ոչ գյուղատնտեսությամբ են զբաղվում, ոչ էլ անասնապահությամբ»,- հավելում է գյուղապետը: 

Նշենք, որ խոշորացման ծրագրի շրջանակներում Զորական համայնքը միացել է Կողբին: Արսեն Աղաբաբյանը, սակայն անիմաստ է համարում այս միավորումը:

«Եթե համայնքը խոշորացվում է, պետք է կրկնապատկվեն նաև ֆինանսական միջոցները: Եթե բյուջեն նույնն է, ապա խոշորացվելու իմաստն անհասկանալի է: Այն ժամանակ համայնքի ղեկավարը պետք է մտածեր միայն իր համայնքի մասին, հիմա մտածում է մի քանի համայնքների մասին: Այսինքն՝ խոշորացումը ենթադրում է ֆինանսական միջոցների կրկնապատկում, որպեսզի համայնքի ղեկավարը կարողանա  կազմակերպել բոլոր համայնքների աշխատանքը: Իսկ եթե ֆինանսական աջակցություն ցույց չենք տալիս խոշորացված համայնքին, ապա այդ  խոշորացումը դառնում է անիմաստ»,- ասում է  Արսեն Աղաբաբյանը: 



Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}