Ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետևանքով վիրավորներ կան
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչների ու վրացի ոստիկանների միջև բախումների հետևանքով վիրավորներ կան:
jnews.ge –ի հաղորդմամբ, Ախալքալաքի հիվանդանոցում է գտնվում ոստիկանության չորս աշխատակից, նրանց վիճակը գնահատվում է ծանր: Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ըստ աղբյուրի, բնակիչներից ոչ ոք հիվանդանոց չի դիմել:
Ըստ նախնական տվյալների, վնասվածք է ստացել նաև պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը, արյունաշաղախ վիճակում է եղել ևս մեկ մարդ: Թե քանի մարդ է տուժել, այս պահին հստակ չէ:
Հրազենային վնասվածք ստացածներ չկան: Ոստիկանությունն օդ է կրակեկ հավաքվածներին հանգստացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալված ախալքալաքցիներն ազատ կարձակվեն
- Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
- Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
- Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան