Վրաստանի ՆԳ նախարարը բանակցում է ջավախքցիների հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին ժամանել է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ: Նա գյուղի 10-րդ դարի եկեղեցու տարածքում բանակցություններ վարում տեղի բնակիչների հետ, ովքեր առավոտյան ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում՝ իրենց նախնիների ոսկերների վերաթաղված վայրում, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել: Գյուղացիների և ոստիկանների միջև բախումներ էին եղել:
jnews.ge-ն հայտնում է, որ նախարարը եկեղեցու տարածք է մուտք գործել, որը հսկում են հատուկ նշանակության զորքերը: Նախարարի հետ տարածք է մուտք գործել մի քանի բնակիչ: Շատ մարդկանց թույլ չեն տվել:
Այն մասում, որտեղ վերաթաղված են նախնիների ոսկորների մնացորդները, հավաքված են մի քանի գյուղացիներ և չեն հեռանում: Հենց այդ տարածքում էին նրանք ցանկանում խաչքար տեղադրել:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
- Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
- Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան