Իրաքյան Քուրդիստանում մեկնաբանել են ինքնավարության ավիացիոն «շրջափակումը»
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները ինքնավարության իշխանությունները միջազգային ավիահաղորդակցության դադարեցման որոշումն անվանել են կոլեկտիվ պատիժ և շրջափակում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս որոշման իրագործումը կոլեկտիվ պատիժ է Քուրդիստանի ժողովրդի նկատմամբ»,- ասված է տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Սեֆին Դիզաիի հայտարարության մեջ։
Նրա խոսքով, դաշնային կառավարության կողմից ձեռք առնված միջոցները կբարդացնեն ծանր հիվանդների և ԻՊ-ի հետ մարտերում վիրավորված անձանց՝ արտերկրում բուժվելու հնարավորությունը։
Պաշտոնական Բաղդադը միջազգային ավիհաղորդակցությունը դադարեցրել էր այն բանից հետ, երբ քրդական ինքնավարությունը հրաժարվել էր իր տարածքում գտնվող օդանավակայանների վերահսկողությունը հանձնել դաշնային կենտրոնին։