Հիբրիդային պատերազմները դարձել են ավելի արդյունավետ.Վաղարշակ Հարությունյան
Պատերազմներում ռազմական կոմպոնենտը երբեք չի կարող զիջել հիբրիդային կոմպոնենտին: Հիբրիդային պատերազմները դարձել են ավելի արդյունավետ, և մարդիկ ստիպված գնացել են դրանց ճանապարհով: Հիբրիդային պատերազմների նպատակն է խուսափել լայնածավալ պատերազմից՝ միաժամանակ հասնելով քո ռազմաքաղաքական նպատակին: «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» խորագրով միջխորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Հիբրիդային պատերազմը հիմնվում է ռազմական ուժի վրա: Եթե պետությունը չունի ռազմական ուժ,չի կարող հիբրիդային պատերազմ վարել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք կարողանում ենք 25 տարի ապահովել մեր անվտանգությունը՝ անկախ նրանից, որ Ադրբեջանը մեզ համար ռազմական սպառնալիք է ներկայացնում և նավթադոլարներ ունի: Որքան էլ այդ երկիրը հզոր տնտեսական ներուժ ունի, սակայն ի վիճակի չէ լուծել իր առջև դրած խնդիրը: Իսկ սա խոսում է այն մասին, որ հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղիներից»,- ասաց նախկին պաշտոնյան:
Վաղարշակ Հարությունյանը նաև ընդգծեց՝ Հայաստանի համար ռազմական սպառնալիք ներկայացնում են երկու պետություններ՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Առաջինի հետ Հայաստանն ունի զինադադարի մասին պայմանագիր, սակայն կնքված չէ խաղաղության պայմանագիր: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մի կողմից Հայաստանն այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերույթուններ չունի, մյուս կողմից Թուրքաին շրջափական մեջ է պահում Հայաստանը:
«Միջազգային օրենքի տեսանկյունից սա ուժի կիրառում է և պատերազմի սպառնալիք: Ասվածի մասին է խոսում Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Արցախյան հակամարտության մասին Բաքվում արած հայտարարությունը»,- ամփոփեց պաշտպանության նախկին նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղյան հակամարտության մեջ հիբրիդային կոմպոնենտը միշտ է եղել. Արման Սաղաթելյան
- Հայաստանը տեղեկատվական պատերազմների բնագավառում մեծ փորձ ունի. Սամվել Մարտիրոսյան
- Երևանում մեկնարկել են հիբրիդային պատերազմների թեմայով ՀԱՊԿ միջխորհրդարանական լսումները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում