Ղարաբաղյան հակամարտության մեջ հիբրիդային կոմպոնենտը միշտ է եղել. Արման Սաղաթելյան
Ղարաբաղյան հակամարտության մեջ հիբրիդային կոմպոնենտը միշտ է եղել: Իհարկե, ի սկզբանե գերակշռել է ռազմական կոմպոնմենտը, սակայն 1994 թվականից ի վեր՝ մենք անընդհատ գտնվել ենք հիբրիդային ազդեցության շրջանակներում, որում առավել մեծ տեղ է ունեցել տեղեկատվական և քարոզչական տարրը: «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» խորագրով միջխորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը:
«Ես կարծում եմ, որ այս ամբողջ ընթացքում մենք միշտ բավականին հաջող ենք դրսևորել մեզ և պատշաճ եղանակով պաշտպանել մեր շահերը: Եթե խոսենք ապրիլյան պատերազմի մասին և այդ պատերազմի ընթացքում մեր աշխատանքից, կարող ենք ասել, որ մենք ավելի լավ դիրքերում ենք, քան Ադրբեջանը. սա հուսադրող է»,- ասաց խորհրդարանականը:
Արման Սաղաթելյանը նաև նշեց, որ ՀԱՊԿ շրջանակներում գործակցող երկրները պետք է ունենան միասնական պատկերացումներ և մեթոդաբանություն՝ ի վիճակի լինելու կառավարել հիբրիդային հակամարտության ոլորտում առկա մարտահրավերները:
«Ակնհայտ է, որ ռազմական բաղադրիչը գնալով իր տեղը զիջում է ազդեցության այլ բաղադրիչների՝ կիբեր հարձակումներին, տեղեկատվական-հոգեբանակնա գործոնին: Այս ամենն ավելի մեծ տեղ է սկսել գտնել հակամարտությունների ոլորտում, հետևաբար մենք պարտավոր ենք մեր գործընկերների հետ քննարկել այս ամենը:Մենք ունենք տարբեր մոտեցումներ, օրենսդրական դաշտ և օրենսդրություն, սակայն այս երկխոսությունն անհրաժեշտ է: Տարբերություններ կան, սակայն սպառնալիքները շատ հաճախ միասնական են, հետևաբար պարտավոր ենք մեր մոտեցումները ընդհանուր հայտարարի բերել»,- նշեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը տեղեկատվական պատերազմների բնագավառում մեծ փորձ ունի. Սամվել Մարտիրոսյան
- Երևանում մեկնարկել են հիբրիդային պատերազմների թեմայով ՀԱՊԿ միջխորհրդարանական լսումները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան