The Guardian-ը ներկայացրել է 1990-ականների լավագույն ֆիլմերը
The Guardian-ի քննադատները ներկայացրել են 90-ականների լավագույն ֆիլմերը: Ինչպես գրում է Լենտա.ռու-ն, հարցմանը մասնակցել են հինգ փորձագետներ, որոնցից յուրաքանչյուրը անվանել է մեկ սիրված ֆիլմի անուն:
Այսպիսով, 90-ականների լավագույն ֆիլմ է ճանաչվել ամերիկացի հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը: Այն նկարահանվել է 1994 թվականին, ներկայացնում է քրեական դրամայի և կատակերգության ժանրերը։ «Քրեական ընթերցվածքը» մեծ ազդեցություն է ունեցել 90-ականներին նկարահանված ֆիլմերի վրա և դարձել է ֆիլմ-լեգենդ։
Լավագույն ֆիլմ է ճանաչվել նաև 1996 թվականին նկարահանված «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո Դի Կապրիոն և Քլեր Դեյնսը, ֆիլմի ռեժիսորը Բազ Լուրմանն է:
Քննադատներից մեկի գնահատմամբ՝ 90-ականների ամենահաջող նախագիծ համարվել է ամերիկացի կինոռեժիսոր Պոլ Թոմաս Անդերսոնի «Մագնոլիա» ֆիլմը: 1999 թ-ին էկրաններին հայտնված ֆիլմում նկարահանվել են Թոմ Քրուզը, Ջուլիաննա Մուրը և Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը:
Հաջորդ ֆիլմը 1997 թ-ին նկարահանված «Gummo» ֆիլմն է, որը Հարմոնի Կորինի ռեժիսորական դեբյուտն է:
Քննադատներից մեկի համար էլ 90-ականների վառ դրամաներից մեկը «Լինելով Ջոն Մալկովիչ» -ն է, որը նկարահանվել է 1999 թվականին: Սցենարի հեղինակը Չարլի Կաուֆմանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան