Նախկին մարզպետը դեմ է «Գնթունիք»-ի Կարենի թեկնածությանը. ՀԺ
ՀՀԿ-ն վերջնական որոշում է կայացրել նաև Ապարանի համայնքապետի ընտրությունների ժամանակ իր թեկնածուի հարցում. Ապարանում հանրապետականի թեկնածուն կլինի «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանը։
ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը։
Թերթը գրել էր, որ Ապարանում Կարեն Եղիազարյանի թեկնածությունը սատարում էին Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները