ԱԱՀ-ն կոչ է անում հետաքննություն իրականացնել ադրբեջանական կոռուպցիոն համակարգի վերաբերյալ
Ամերիկայի հայկական համագումարը սեպտեմբերի 16-ին նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների ու Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հատուկ հանձնաժողովներին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի խավիարային դիվանագիտության անհարկի ազդեցության հետ կապված, մասնավորապես հաշվի առնելով «Ադրբեջանական լվացքատունը» բացահայտող վերջին զեկույցը:
Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Թրեյ Գաուդիին և ամենաբարձրաստիճան անդամ Էլայջա Քամմինգզին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Նունիեսին (հանրապետական, Կալիֆորնիա) և ամենաբարձրաստիճան անդամ Ադամ Շիֆին (դեմոկրատ, Կալիֆորնիա) հղված նամակում Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են. «Սույն նամակով ձեր ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ լուրջ մտահոգություններ ունենք կապված Արևմտյան արժեքներն ու հաստատությունները նսեմացնելու Ադրբեջանի փորձերի, և ամենավերջին բացահայտումների հետ այն մասին, որ վերջինս «գաղտնի 3 միլիարդ ԱՄՆ դոլարի ստվերային դրամական միջոցներ է օգտագործել» Եվրոպայում, ինչպես հաղորդվել է սեպտեմբերի 5-ի BBC պարբերականի մի հոդվածում:
«Չպետք է աչք փակենք Ամերիկյան ժողովրդավարության վրա Ադրբեջանի` սահմաններն անցնող և կոռումպացված ազդեցությանը: Կոնգրեսը տեղյակ է այն պատճառներին, թե ինչու է Ալիևի ինքնավարությունը փորձում արդարացնել մարդու իրավունքների հետ կապված իր երկրի մասին արձանագրությունները, լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ վերացնելով քրիստոնյա հայ բնակչությունը և դեմ դուրս գալով Միացյալ Նահանգների արժեքներին: 2016թ. ապրիլին Ադրբեջանի աննախադեպ հարձակումները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, երբ Ադրբեջանի կողմից ԻԼԻՊ-ի ոճով անդամախեղումների և հայերի գլխատման դեպքերը անհետևանք մնացին, ինքնին խոսուն են: Վերջին բացահայտումները միայն հաստատում են, որ խոշոր գումարներ են ծախսվում՝ կաշառելու պաշտոնյաներին, որպեսզի նրանք չգործեն այնպես, ինչպես ընտրազանգվածներն են ակնկալում», - նշել են Համագումարի համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը:
Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների ու Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հատուկ հանձնաժողովներին ուղղված նամակն այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան