Ձերբակալված ախալքալաքցիներն ազատ կարձակվեն
Ձերբակալված երկու ախալքալաքցիներն ազատ կարձակվեն խաչքարի տեղադրման հարցը կքննարկեն հոգևոր առաջնորդները:
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիի ու գյուղացիների միջև բանակցությունների արդյունքների մասին jnews.ge-ին պատմել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանն ու նախկին պատգամավոր, Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հատուկջոկատայինների հետ բախումների հետևանքով Գումբուրդո գյուղի երկու բնակիչ էր ձերբակալվել:
Գյուղ ժամանած ՆԳ նախարարը խոստացել է, որ հատուկ ջոկատայինները կգնան, գյուղացիներին կոչ է արել վերադառնալ իրենց տները: Առայժմ գյուղում ոստիկաններ կան: Գյուղացինեն ասել են, որ չեն հանդարտվի, քանի դեռ ձերբակալվածները չգան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ՆԳ նախարարը բանակցում է ջավախքցիների հետ
- Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
- Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
- Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան