Լևոն Արոնյանն ամուսնանում է
Աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է: Նրա հարսանցուն՝ Արիանա Կաոլին ֆիլիպինյան ծագմամբ ավստրալուհի է: Զույգի կնքահայրը ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է:
Պսակադրությունը կատարվեց Սաղմոսավանքում:
Champord.am-ին տված հարցազրույցում նա պատմել է հարսանիքի, հարսանքուրերի, ազապ ախպոր, օժիտի ու հյուրերի մասին.
«Լևոնի մտերիմ ընկերներից շատերն ամուսնացած են, դժվար էր ընտրություն կատարելը: Ես գիտեմ, որ նրա երկար տարիների լավագույն ընկերը՝ Հրանտ Հակոբյանը ամուրի է և կլինի հարսանիքի ազապբաշին: Ինչ վերաբերում է ինձ, ապա շախմատի բերումով իմ լավագույն ընկերները տղաներ են եղել: Եվ անկեղծ ասած ես էլ փոքր-ինչ «տղայական» եմ եղել: Չնայած որ իմ բոլոր ընկերները աշխարհի տարբեր ծայրերից գալու են իմ հարսանիքին, ես չէի կարող իմ տղա ընկերներին հրավիրել հարսնաքույրերի թիմ: Այդ պատճառով իմ հարսնաքույրերը կլինեն հարազատ քույրս, զարմուհիս, ով Հոլանդիայից է ժամանել, իմ հայաստանցի ընկերուհիները: Վերջիններս իմ մանկության մտերիմ ընկերուհիները չեն եղել, սակայն նրանք Հայաստանում ինձ շատ մտերիմ են դարձել վերջին տարիներին։ Հարսանյաց հանդեսին աշխարհի տարբեր անկյուններից հյուրերի ենք սպասում...
Կարծում եմ՝ առնվազն Հայաստանում մենք սովոր ենք մեր հարաբերությունները պահել ինչ-որ չափով հանրային մակարդակում: Միանգամայն բնական է՝ հարսանիքի հետ կապված հանրային հետաքրքրասիրությունը։ Լևոնը գնահատում է մարդկանց սերն ու ուշադրությունը, հպարտանում է մարդկանց՝ իր անձի նկատմամբ դրսևորվող վստահությամբ, ես նույնպես։ Բայց և այնպես, փորձում ենք հարսանիքի մասին շատ չբարձրաձայնել, նշելու ենք մտերիմ ընկերների ու բարեկամների հետ։ Եվ «գաղտնիության» պահպանումը բացարձակ դժվար չէ, որովհետև ավելորդ ու արհեստական ուշադրություն չենք ստեղծում»:
Այնուհետ զույգը լուսանկարվել է Զվարթնոց տաճարի տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է լինելու. «Հրապարակ»
- Նախաամուսնական հուզմունքներն ավելի են ոգևորել. Արոնյան
- Մեծ հպարտություն էր, երբ ինձ համեմատեցին Տիգրան Պետրոսյանի հետ. Արոնյան