
Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչներն այսօր առավոտյան ցանկացել են 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, որտեղ վերաթաղվել են նախնիների ոսկորների մնացորդները, բայց ոստիկանությունը նրանց թույլ չի տվել մտնել եկեղեցու բակ: jnews.ge –ի հաղորդմամբ, ոստիկաններն ասում են, որ նրանք նման հրահանգ ունեն: Կողմերից որևէ մեկը չի գնում զիջման: Գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել:
Բնակիչները չեն պատրաստվում տուն վերադառնալ, փորձում են ճեղքել և անցնել ոստիկանական պատը:
Աղբյուրը նշում է, որ իրավիճակը գնալով ավելի է թեժացել, լսվել են կրակոցներ, գյուղ են բերվել հատուկ նշանակության զորքեր:
Ներկա պահին ոստիկանների և բնակիչների միջև բանակցություններ են ընթանում, սպասում են, որ շուտով գյուղ կհասնի Վրաստանի ներքին գործերի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
- Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին