Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակն անդրադարձել է թուրք գործիչների՝ Արցախ կատարած այցին
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է թուրք մտավորականների ու հասարակական գործիչների՝ սեպտեմբերի 22-ին Արցախ կատարած այցին: ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված գրություննը վերնագրված է «ԱԳՆ խոսնակ Հյուսեյին Մյուֆթուօղլուի պատասխանը Ադրբեջանի օկուպացված հողեր կատարած այցի մասին հարցին»:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան արդեն քառորդ դար Ադրբեջանի հետ համերաշխության մեջ է գտնվում՝ վերջինիս «հողերի 1/5-ի օկուպացիային վեջ դնելու նպատակով»:
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեր 4 քաղաքացիների վերջերս կատարած այցելությունը, կատարվել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու, իրենց անհատական նախաձեռնությամբ և որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության վերջում Մյուֆթուօղլուն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Թուրքիան շարունակում է եղբայրական Ադրբեջանի կողքին լինել՝ պաշտպանելով վերջինիս «արդար դատը»:
Հարակից հրապարակումներ`
- Ակնալիճ գյուղում եզդիները տոնում են իրենց սրբատեղիի օծման տարեդարձը
- Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամները Հայաստանում են
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում