Կատալոնացիները Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքի ցույց են կազմակերպել
Իսպանիայի միասնականության կողմնակիցները Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքի ցույց են կազմակերպել։ Հանրաքվեն պետք է կայանա հոկտեմբերի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Բարսելոնայի պատմական հատվածներից մեկում՝ Սան Ժաումե հրապարակում հավաքվել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք ծածանել են Իսպանիայի, ինքավարության և ԵՄ-ի դրոշները՝ վանկարկելով՝ «Կեցցե Իսպանիան»։
Ցուցարար կատալոնացիներից մեկը նշել է, որ Իսպանիայի կազմում մնալը բոլորի համար ամենալավ որոշումը կլինի։
Համաձայն հարցումների՝ Կատալոնիայի անկախության օգտին կողմ է ինքնավարության բնակչության 41 տոկոսը, 49 տոկոսը դեմ է։