Հալեպում արդեն գործում է աշխարհում ամենամեծ փակ պատմական շուկան
Սիրիական Հալեպում իր աշխատանքներ է վերսկսել աշխարհում ամենամեծ Ալ-Մադինա փակ շուկան: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այնտեղ դեռևս աշխատում է 20 տաղավար:
«Ես թաքցրել էի սարքը տանս, երբ այստեղ ահաբեկիչներ էին: Իսկ հիմա, ահա, ամեն ինչ իր տեղում է: Բոլորը վերադառնում են, արդեն 20 տաղավար բացվել է»,- ասել է գորգերի պատրաստման արհեստանոցի տեր Ամար Ռուվազը:
Տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ շուկան գրեթե հազար տարեկան է: Այնինչ բազմաթիվ տաղավարներ քանդվել էին հրդեհից և պայթյուններից, իսկ մի քանիսն ահաբեկիչներն ապամոնտաժել էին:
«Այստեղ եղել է նրանց դիրքերը, քանդում էին տաղավարների պատերն ու հատակը»,-ասել է բնակիչը:
Ալ-Մադինան աշխարհում ամենամեծ փակ պատմական շուկան է: Առևտրի և արհեստների շարքերի ընդհանուր երկարությունը 13 կմ է: Այն իր մեջ ներառում է մի քանի ավելի փոքր շուկաներ, որոնցից շատերը գոյություն ունեն 14-րդ դարից: 30 տարի առաջ Հալեպի Հին քաղաքի կազմում Ալ-Մադինա շուկան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտություն կա ուղղելու ջանքերը հայ-սիրիական տնտեսական կապերի ամրապնդմանը. Սիրիայի նորանշանակ դեսպան
- Հալեպում վերականգնվում է «Խան Ալ-Շունէ» շուկան և «Սէպիլի պարտէզ»-ը. «Արևելք»
- Նալբանդյան. Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում ծավալվող զարգացումներին
- Թուրքիայում հրատարակվել է հալեպահայ Մարալ Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը
- Ավելի քան 400 խաղաղ բնակիչ վերադարձել է Հալեպ
- Հալեպի բնակչությանը կանոնավոր էլեկտրականություն կմատակարարվի
- Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպ նահանգը
- Հալեպի Հին քաղաքը հնարավոր է վերականգնել
- Հալեպի հայկական «Բարոն» հյուրանոցը խաղաղության մասին հիշողություն է դարձել
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
- Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի
- Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
- Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
- Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
- Մենք չենք մտածել վերադառնալու մասին. Հալեպահայ