Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը նվազել է
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 89.4 հազար մարդ /որից 58.3 հազարը կանայք են, 21.1 հազարը` երիտասարդ/, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի և տարեսկզբի նկատմամբ նվազել է 6.7%-ով:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.3%-ը կամ 74.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 3.3%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 7.7%-ով:
Գործակալությունից հայտնում են, որ շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 66.4%-ը կամ 49.4 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.2%-ը կամ 17.9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 4.3% կամ 3.2 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 51.0% (38.0 հազ. մարդ), որում երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 41.3% կամ 15.7 հազար մարդ:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.4%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.0%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.9%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.2%:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.2%, 30-44 տարեկանները` 39.6 %, 45-54 տարեկանները` 20.1 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.1%:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 68.4 հազ. մարդ կամ ընդհանուր թվի 91.8%-ը:
2017թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 5491 աշխատանք փնտրող, նախորդ տարվա 6140 անձի դիմաց /3362-ը` կին, 1712-ը՝ երիտասարդ, 110–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, 4793` աշխատաշուկայում անմրցունակ անձ /, որից 95-ը հաշվետու ամսում տեղավորվել է աշխատանքի ուղեգրի միջոցով:
Աշխատանքի տեղավորվածները հիմնականում արդյունաբերության /19.2%/, մեծածախ և մանրածախ առևտրի /17.6% /, սպասարկման /18.2 % / և այլ ոլորտներում են:
2017թ. տարեսկզբից տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 5989 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 199-ը՝ նոր ստեղծվող: Թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 2205:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկներ (մարզերում), դասավանդողներ, համակարգչային մասնագետներ /տարբեր/, ճարտարագետներ և հարակից մասնագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում