ԱԳՆ-ն փորձում է ճշտել Լաս Վեգասում տուժածների թվում հայերի առկայությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս պահին տարբեր ուղիներով փորձում է ճշտել՝ արդյոք Լաս Վեգասում տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ կա՞ն:
«Փորձում ենք ճշտել այդ տեղեկատվությունը, դեռ հստակ ոչինչ չկա»,-Panorama.am-ին ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում 64-ամյա տղամարդը կրակ է բացել փառատոնի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով 50 մարդ զոհվել է, 400-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- «Իսլամական պետություն»-ը ստանձնել է Լաս Վեգասի կրակոցների պատասխանատվությունը
- Լաս Վեգասում զոհերի թիվը հասել է 50-ի
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
- Լաս Վեգասում զոհերի թիվն ավելանում է
- Լաս Վեգասում կրակ են բացել փառատոնի մասնակիցների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում