10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 4 անգամ
Վերջին 10 տարիներին, Արցախում, Հայաստանում և առհասարակ աշխարհում տեղի են ունեցել իրադարձություններ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, քաղաքական լուրջ ցնցումներ, պատերազմական գործողություններ, ինչպես Արցախում, այնպես էլ՝ տարածաշրջանում, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել տնտեսական աճի դինամիկայի վրա: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա նշել է, որ նախօրեին, Արցախում ամփոփվել է վերջին 10 տարիների տնտեսական զարգացումներն ու արձանագրված ցուցանիշները. ընդհանուր ցուցանիշներն Արցախի մասով բավականին հետաքրքրական են:
«Եթե 2007 թվականին Արցախի ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017 թվականին խնդիր է դրվել այն հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ:
Աճի նշված բոլոր ցուցանիշներն արտահայտվել են պետական բյուջեի եկամուտների ավելացմամբ՝ 2007թ.-ի 30 մլրդ դրամի փոխարեն 2017թ.-ին այն կհասնի 100 մլրդ դրամի»,-գրել է Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՀՆԱ-ն 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 43,3 մլրդ
- ԼՂՀ վարչապետ. ԼՂՀ-ում անցած 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է ՀՆԱ 8,1 տոկոսի աճ
- ԼՂՀ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 16.3 ՏՈԿՈՍՈՎ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում