Վիգեն Սարգսյան. Այս տարի մարտական ծառայության մեջ ներդրել ենք Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ
«Ռազմարդյունաբերության զարգացումն այս տարվա շատ կարևոր ուղղություններից մեկն էր: Այս տարի մարտական ծառայության մեջ ամբողջությամբ ներդրել ենք Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք չափազանց կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման տեսակետից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:
Նա նշեց, որ այնպիսի միջոցներ են, որոնք ոչ միայն գնային առումով առավելություն են տալիս այստեղ արտադրված լինելու տեսակետից, այլ նաև շուկայում չունեն իրենց անալոգները:
«Կարծում եմ՝ դա նաև առաջին քայլն է դեպի մեր հիմնական նպատակ՝ ռազմական արդյունաբերությունը մեր տնտեսության կարևորագույն շարժիչներից մեկի վերածելու գաղափարը՝ արտահանում կոնցեպտի վրա ուշադրության դարձնելով»,- ասաց նախարարը՝ կարծիք հայտնելով, որ այդ տիպի մշակումներով շատ արագ հնարավորություն են ունենալու միջազգային շուկաներում հետաքրքիր դառնալու որպես ոչ միայն զենք, զինամթերք ներկրող երկիր, այլ նաև բարձր տեխնոլոգիաներով մշակված և ստեղծված միջոցների արտահանող երկիր:
Վ. Սարգսյանի խոսքով, սա շատ կարևոր է և գիտական ներուժի լիարժեք օգտագործման, և ռազմարդյունաբերության զարգացման համար առհասարակ:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը
- «Փորձելու ենք Սփյուռքի գիտական կարողությունները ևս ներգրավել ռազմարդյունաբերական զարգացումն ապահովելու համար»
- Արտակ Զաքարյան. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն արդեն իսկ լավ արդյունքներ է ցույց տալիս
- Ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ և ՌԴ միասնական արտադրությունը ստեղծում է հատուկ հարաբերություններ. Վիգեն Սարգսյան
- Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը
- Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգանալու լուրջ պոտենցիալ ունի. գիտաշխատող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին